Վայոց Ձոր - AVC -Armenian Virtual College

Վայոց Ձոր

By AVC -Armenian Virtual College

  • Release Date: 2017-12-08
  • Genre: Travel & Adventure

Description

Հայաստանի Վայոց ձորի մարզին նվիրված այս ինտերակտիվ ուղեցույցը մշակվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ-ի) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  (USAID) կողմից ֆինանսավորվող և Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրի համագործակցության շնորհիվ

Այս ուղեցույցի նպատակն է ոգեշնչել զբոսաշրջիկներին այցելելու Վայոց ձորի զարմանահրաշ մարզ, հարստացնելու նրանց ճամփորդությունը՝ լիարժեք տեղեկություններ տրամադրելով մարզի բնական և մշակութային արժեքների վերաբերյալ: Ուղեցույցում տեղ գտած տվյալները ներկայացված են պարզ, ինտերակտիվ քարտեզի տեսքով, որը զբոսաշրջիկներին թույլ կտա հնարավորինս լավ ճանաչել մարզը և դյուրին դարձնել ճանապարհորդության կազմակերպումը: Մեր նպատակն էր ստեղծել ճամփորդական ընդգրկուն ուղեցույց՝ ներկայացնելով Վայոց ձորի մարզը ոչ միայն ակնահաճո և գրավիչ սկզբունքով, այլև՝ կիրառման տեսակետից մատչելի: