Բացահայտենք Երևանը - AVC -Armenian Virtual College

Բացահայտենք Երևանը

By AVC -Armenian Virtual College

  • Release Date: 2015-12-12
  • Genre: Travel & Adventure

Description

«Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը զբոսաշրջային ինտերակտիվ ուղեցույց է, որն այցելուներին օգնելու է արդյունավետ և հաճելի դարձնել իրենց ժամանցը Երևանում և իր շրջակայքում: Սկսելով միօրյա սոցիալ-մշակութային միջոցառումներից՝ էլեկտրոնային ուղեցույցն առաջարկում է բոլորի համար հասանելի ծրագրերի բազմազանություն: Տեսանյութերը, ներածական վիրտուալ շրջայցերը, լուսանկարները, եռաչափ նկարներն ու համայնապատկերները, քաղաքի մասին հետաքրքիր պատմությունները, ինտերակտիվ քարտեզները և այլ միջոցներ օգտագործվել են քաղաքը և իր շրջակայքը ներկայացնելու համար: Էլեկտրոնային ուղեցույցը պարունակում է պատմական, սոցիալական և ժողովրդագրական ծավալուն տեղեկություններ, ինչը կատարյալ է նրանց համար, ովքեր պարզապես ցանկանում են ծանոթանալ քաղաքին` հետագայում ճամփորդելու նպատակով: Երևանի էլեկտրոնային ուղեցույցն իր նորարարական մոտեցմամբ և հարուստ տեղեկությունների շնորհիվ հիանալի ընկեր կդառնա բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լավ ժամանակ անցկացնել Երևանում և լավագույնս ճանաչել աշխարհի հնագույն քաղաքներից մեկը: